Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց "Եվրո-2012"-ի ընտրական փուլում` սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի նկատմամբ: Խաղից առաջ ֆավորիտ էր համարվում Սլովակիան, սակայն Հայաստանը վստահ հաղթանակ տոնեց` զարմացնելով ֆուտբոլային Եվրոպային:
Հալալա մեր հայ տղեքին, ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՓ ՏՈԻՐ !!!!!!!!!!!!!!!!!
Այսպիսի բառերով մեր հավաքականի երկրփագուները երեկ երեկոյան տոնում էին մեր հավաքականի հաղթանակը Սլովակիայի ընտրանու նկատմամբ:
Ի դեպ, Սլովակիայի հավաքականը վերջին անգամ հյուրընկալվելիս ընտրական խաղերում պարտվել էր 2008թ. աշնանը:
Հիշեցնեմ նաև, որ մեր հավաքականը վերջին անգամ հաղթանակ էր տոնել 2007 թվականին "Եվրո-2008"-ի ընտրական փուլում սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ: 
Комментариев нет:
Отправить комментарий