Փոքրիկ նախաբան
Սկսեմ նրանից, որ այս պոստը իմ գիտակից կյանքի վերջին տարիների զգացմունքների ու վերապրումների մասին է, կարող եմ ասել, որ այն մի փոքր ռամանտիկ կարող է թվալ դրա համար նախորոք խնդրում եմ, որ դեմքիս չթռնեք այն կարդալուց հետո:
Բուն Տեքստը :D
Ամեն ինչ սկսվեց 2008 թվականի ապրիլին,երբ առաջին անգամ "լուրջ" սիրահարվեցի, այդ ժամանակ դեռ 14 տարեկան էի և ամեն ինչ չէր, որ ընկալում էի այնպես ինչպես հիմա, այդ ժամանակ ամեն ինչ ինձ համար կարծես երազ լիներ, թե այդ աղջիկը և թե ամբողջ իմ ներքնաշխարհը: Այնպես ստացվեց, որ ստեղծվեց մի իրավիճակ, որի արդյունքում ինձ մեղմ ասած "չորեցին": Այդ ժամանակ էլ ես գտա իմ կյանքի անդավաճան ուղեկցին` երաժշտությանը: Այն օգնում էր ինձ ապաքինվել ստացած ծանր հոգեբանական վերքից, հենց այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցի Scorpions խմբի Wind of Change երգը, և քայլելով Մյունխենի փողոցներով փորձում էի գտնել այդ "քամին", որպեսզի այն փոխի իմ կյանքը, սակայն հանդիպելով տարբեր քամիների այդպես էլ չգտա այն: Այդ ժամանակ էլ հիշեցի իմ կողմից մոռացված մի երգ, այն էր 2 Pac-ի Changes-ը, որը լիովին համապատասխանում էր իմ հոգեվիճակին, ես ինչպես և Թուփաքը առավոտյան զարթնելով չէի տեսնում ոչ մի փոփոխություն այս կյանքում, բայց վստահ էի, որ հաջորդ առավոտ ամեն ինչ կփոխվի:
Մոտ 2 տարի ես փնտրտուքների մեջ էի և այդ ընթացքում սկսեցի լսել բազմաթիվ այլ երգեր, իսկ մտքումս միայն մի բան էր պտտվում "ախր ես արդեն զզվեցի էս դեբիլ ռոմանտիկ վիճակներից", և կարծես հրաշք օրերից մի օր ես լսեցի Ne-Yo-ի So Sick երգը, որում ես գտա ինձ ծանոթ և հոգեհարազատ շաաատ բաներ, օրինակ այնպիսի բառեռ ինչպիսիք են "And I'm so sick of love songs, So tired of tears, So done with wishing you were still here ": Այս բառեռը և դասերը ստիպեցին ինձ մոռանալ իմ զգացմունքերը և կենտրոնանալ լռիվ ուրիշ ուղղությամբ: Այսպիսով ես ավարտեցի դպրոցը և բարեհաջող ընդունվեցի համալսարան:
Այստեղից էլ սկսեցին բոլոր խնդիրները, ես անցկացրաց անմոռանալի ամառվանից հետո և ցկցկալով FloRida-ի Available-ի տակ և հմայլվելով այն բառեռով, որ ես հիմա ազատ եմ ու դառնում եմ մեր օրերի Կազանովան, սկսեցի իմ ուսանողական կյանքը: Սակայն հենց առաջին ամիսը դարձավ ճակատագրական. ես էլի սիրահարվեցի: Ասում էի ինձ "ինչի համար, ինչի, ինչի նորից սենց բան եղավ ինձ հետ": Այդ մտքերը սկսեցին տանջել ինձ և վերջապես ես դարձա անհույս ռոմանտիկ և սկսեցի լսել հանգստացնող և դարդերը ավելի դարդացնող երգեր: Այս անգամ ես սկսեցի մտածել արդեն սիրո "բարձր" նպատակների մասին և սկսեցի լսել Rihanna-ի Te Amo-ն և ընկա լրիվ անհույս սիրահարված "էշ" վիճակների մեջ:
Սակայն այս անգամ էլ հաշվի առնելով նախկին սխալներս էլի չհասա ոչնչի և վերադարձա Կազանովայի կարգավիճակին: Ասեմ որ ստացվում էր, սակայն մի պահ Կազանովայի և սիրահարված էշի միջև սկսեցի լսել նույն Rihanna-ի և Ne-Yo-ի Stupid in Love-ը, որը ինձ գցեց կասկածների և լոմկաների մեջ: Սակայն ես լինելով պրինցիպյալ մարդ, վերջապես հասա Կազանովայի level-ին : Մեկ տարի մոտավորապես ես մնացի այդ վիճակում, սակայն վերջերս մարտի 8-ի կապակցությամբ, սկսեցի գնահատել կնոջ դերը տղամարդու կյանքում և ինչպես ասում են "Տղամարդու հաջողության գրավականը, իր կողքին գտնվող կինն է" !!!!!
Վերջապես գցել բռնելով այդ ուղղությամբ, ես հնարավոր է, որ սիրահարվեցի, սակայն դա դեռ հարց է !!!!!!
