Популярные сообщения

понедельник, 12 марта 2012 г.

Հոգեբանական վերելքներ ու անկումներ, որոնք կառուցոմ կամ էլ քանդում են քո կյանքը (երգերի բառեռով)

Փոքրիկ նախաբան

Սկսեմ նրանից, որ այս պոստը իմ գիտակից կյանքի վերջին տարիների  զգացմունքների ու վերապրումների մասին է, կարող եմ ասել, որ այն մի փոքր ռամանտիկ կարող է թվալ դրա համար նախորոք խնդրում եմ, որ դեմքիս չթռնեք այն կարդալուց հետո:

Բուն Տեքստը :D

Ամեն ինչ սկսվեց 2008 թվականի ապրիլին,երբ առաջին անգամ "լուրջ" սիրահարվեցի, այդ ժամանակ դեռ 14 տարեկան էի և ամեն ինչ չէր, որ ընկալում էի այնպես ինչպես հիմա, այդ ժամանակ ամեն ինչ ինձ համար կարծես երազ լիներ, թե այդ աղջիկը և թե ամբողջ իմ ներքնաշխարհը: Այնպես ստացվեց, որ ստեղծվեց մի իրավիճակ, որի արդյունքում ինձ մեղմ ասած "չորեցին": Այդ ժամանակ էլ ես գտա իմ կյանքի անդավաճան ուղեկցին` երաժշտությանը: Այն օգնում էր ինձ ապաքինվել ստացած ծանր հոգեբանական վերքից, հենց այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցի Scorpions խմբի Wind of Change երգը, և քայլելով Մյունխենի փողոցներով փորձում էի գտնել այդ "քամին", որպեսզի այն փոխի իմ կյանքը, սակայն հանդիպելով տարբեր քամիների այդպես էլ չգտա այն: Այդ ժամանակ էլ հիշեցի իմ կողմից մոռացված մի երգ, այն էր 2 Pac-ի Changes-ը, որը լիովին համապատասխանում էր իմ հոգեվիճակին, ես ինչպես և Թուփաքը առավոտյան զարթնելով չէի տեսնում ոչ մի փոփոխություն այս կյանքում, բայց վստահ էի, որ հաջորդ առավոտ ամեն ինչ կփոխվի: 
Մոտ 2 տարի ես փնտրտուքների մեջ էի և այդ ընթացքում սկսեցի լսել բազմաթիվ այլ երգեր, իսկ մտքումս միայն մի բան էր պտտվում "ախր ես արդեն զզվեցի էս դեբիլ ռոմանտիկ վիճակներից", և կարծես հրաշք օրերից մի օր ես լսեցի Ne-Yo-ի So Sick երգը, որում ես գտա ինձ ծանոթ և հոգեհարազատ շաաատ բաներ, օրինակ այնպիսի բառեռ ինչպիսիք են "And I'm so sick of love songs, So tired of tears, So done with wishing you were still here ": Այս բառեռը և դասերը ստիպեցին ինձ մոռանալ իմ զգացմունքերը և կենտրոնանալ լռիվ ուրիշ ուղղությամբ: Այսպիսով ես ավարտեցի դպրոցը և բարեհաջող ընդունվեցի համալսարան:
Այստեղից էլ սկսեցին բոլոր խնդիրները, ես անցկացրաց անմոռանալի ամառվանից հետո և ցկցկալով FloRida-ի Available-ի տակ և հմայլվելով այն բառեռով, որ ես հիմա ազատ եմ ու դառնում եմ մեր օրերի Կազանովան, սկսեցի իմ ուսանողական կյանքը: Սակայն հենց առաջին ամիսը դարձավ ճակատագրական. ես էլի սիրահարվեցի: Ասում էի ինձ "ինչի համար, ինչի, ինչի նորից սենց բան եղավ ինձ հետ": Այդ մտքերը սկսեցին տանջել ինձ և վերջապես ես դարձա անհույս ռոմանտիկ և սկսեցի լսել հանգստացնող և դարդերը ավելի դարդացնող երգեր: Այս անգամ ես սկսեցի մտածել արդեն սիրո "բարձր" նպատակների մասին և սկսեցի լսել Rihanna-ի Te Amo-ն և ընկա լրիվ անհույս սիրահարված "էշ" վիճակների մեջ: 
Սակայն այս անգամ էլ հաշվի առնելով նախկին սխալներս էլի չհասա ոչնչի և վերադարձա Կազանովայի կարգավիճակին: Ասեմ որ ստացվում էր, սակայն մի պահ Կազանովայի և սիրահարված էշի միջև սկսեցի լսել նույն Rihanna-ի և Ne-Yo-ի Stupid in Love-ը, որը ինձ գցեց կասկածների և լոմկաների մեջ: Սակայն ես լինելով պրինցիպյալ մարդ, վերջապես հասա Կազանովայի level-ին : Մեկ տարի մոտավորապես ես մնացի այդ վիճակում, սակայն վերջերս մարտի 8-ի կապակցությամբ, սկսեցի գնահատել կնոջ դերը տղամարդու կյանքում և ինչպես ասում են "Տղամարդու հաջողության գրավականը, իր կողքին գտնվող կինն է" !!!!! 
Վերջապես գցել բռնելով այդ ուղղությամբ, ես հնարավոր է, որ սիրահարվեցի, սակայն դա դեռ հարց է !!!!!! 

1 комментарий: