Популярные сообщения

среда, 6 марта 2013 г.

Ձուկը օդում, կարծես մի ԱՆԱՍՈՒՆ (2012)


Չեք ել պատկերացնի ինչպիսի դաժան բանա երբ էն աղջիկը ում համար դու պատրաստ ես ամենինչի գնաս, չորումա քեզ իսկ դու չցանկանալով ցավ պատճառել նրան, բոլոր զգացմունքները պահում ես քո մեջ: Այնպիսի զգացումա ոնց որ հեսա մի բան ներսից կուտի քեզ ու լռիվ կվերանաս դու……….. ,
Բայց երանի չէր ուտեր, քան թե տանջեր այդ ցավը ու հիասթափությունը: Սիրտս կտոր կտորա լինում ամեն անգամ երբ նայում եմ նրա նկարները արդեն երևի 25րդ անգամ վերջի ժամվա մեջ ու մտածում եմ, ինչ կլինի վաղը առավոտյան, երբ ես հերթական անգամ կտեսնեմ նրան ու չեմ դիմանա նրա հիասքանչ ժպիտին ու էլի ասելով առօրեական «բարև, ոնց ես ?» բառերը կանցնեմ կգնամ ու նույն վայրկյանին կզջամ դրա համար և այլևս ոչինչ չեմ կարողանա փոխել ու հերթական անգամ կզգամ ինձ թուլամորթ ԱՆԱՍՈՒՆ, ով չի կարողանում իր սիրած էակի անառիկ սիրտը գրավել և լցնել այն սիրով:
 Չգիտեմ կկարողանամ երբևիցե մի բան անել իմ հետ, թե չէ, սակայն այս անգամ ես լիովին վստահ եմ, որ նույնիսկ 2 կամ 50 տարի հետո միևնույն է մենք միասին կլինենք…
Ախր արդեն չեմ դիմանում նրան տեսնելիս ուզում եմ խելագառի նման ասել նրան, որ վերջին մեկ ամիսը ամեն օր և ամեն գիշեր նրանից բացի իմ մտքում ոչ ոք չկա, ասել, որ սիրում եմ նրան չնայած այն փաստին, որ նա ամեն կերպ փորձում է անտեսել ինձ և թաքնվել դասերի և ազատ ժամանակի բացակայության հետևում: Առհասարակ ես կարծում եմ, որ ես եմ բախտիս տերը և կերտողը, սակայն այս դեպքում ես ուղղակի ինձ զգում եմ, որպես ձուկը օդում, այսինքն անզոր եմ փոխել որէ բան ……..  

суббота, 4 августа 2012 г.

Սուտի ընկերներ կամ ովքեր են մեզ հիմնականում շրջապատում !!!!!


Միանգամից ասեմ, որ հիմա ես գտնվում եմ միքիչ ոչ սթափ ու շաաաաատ նեռվայանացած վիճակում, էս տեքստով ուզում եմ մեջիս եղածը սաղ ասեմ (Ճիշտա ցենզուրայի մեջ, չնայած պետքա որ կես էջ մենակ քֆուր լիներ): Լավ արդեն երկարացնում եմ, անցնեմ բուն իմաստին, ես վերջերս, բուկվալնո մի քանի ժամ առաջ բացահայտեցի որոշ "մոտիկ" համարվող մարդկանց, եթե իրանց վապշե մարդ կարելիա անվանել, արարքներից վատագույնի տակից ու իմ մեջքի հետեվից բաներ անելու մասին, ինչի համար, իրանց բռնեմ մի տեղ էնքաաաան կտփեմ ու կստորացնեմ, որ ասենք կուզենան բանակում կամ բանտում գեյ ըլնեն այլ ոչ թե իմ չուզողը: Արա այ սրիկաներ, կասեք "քո լավն ենք ուզում" ու տակից նենց բաներ կանեք, որ լավ ասվածից ահագին հեռու ա, խի ??? Կարաք ասեք, խի, ասենք ես ձեզ ինչ եմ արել ??? Գիդեք, ես չափից դուրս ներողամիտ մարդ եմ, բայց կյանքում չեմ ներում իմ հանդեպ տակից արած վատությունները, իսկ ասենք,եթե չգիտեք իմ չուզողներից հարցրեք ավելի լավա իմ նման թշնամի չունենաք !!!! Զարմանում եմ, ոնց եմ եսքան ժամանակ քյոռ եղել, չեմ ջոգել ??? Լավ շատ չերկարացնեմ ուղղակի մի լինք տամ որը նկարագրումա իմ հիմիկվա սաղ զգացմունքները !!!!

http://www.youtube.com/watch?v=mamTn0DGtnM


Մի խոսքով FUCK MA HATERSSS !!!!!

понедельник, 12 марта 2012 г.

Հոգեբանական վերելքներ ու անկումներ, որոնք կառուցոմ կամ էլ քանդում են քո կյանքը (երգերի բառեռով)

Փոքրիկ նախաբան

Սկսեմ նրանից, որ այս պոստը իմ գիտակից կյանքի վերջին տարիների  զգացմունքների ու վերապրումների մասին է, կարող եմ ասել, որ այն մի փոքր ռամանտիկ կարող է թվալ դրա համար նախորոք խնդրում եմ, որ դեմքիս չթռնեք այն կարդալուց հետո:

Բուն Տեքստը :D

Ամեն ինչ սկսվեց 2008 թվականի ապրիլին,երբ առաջին անգամ "լուրջ" սիրահարվեցի, այդ ժամանակ դեռ 14 տարեկան էի և ամեն ինչ չէր, որ ընկալում էի այնպես ինչպես հիմա, այդ ժամանակ ամեն ինչ ինձ համար կարծես երազ լիներ, թե այդ աղջիկը և թե ամբողջ իմ ներքնաշխարհը: Այնպես ստացվեց, որ ստեղծվեց մի իրավիճակ, որի արդյունքում ինձ մեղմ ասած "չորեցին": Այդ ժամանակ էլ ես գտա իմ կյանքի անդավաճան ուղեկցին` երաժշտությանը: Այն օգնում էր ինձ ապաքինվել ստացած ծանր հոգեբանական վերքից, հենց այդ ժամանակ էր, որ առաջին անգամ լսեցի Scorpions խմբի Wind of Change երգը, և քայլելով Մյունխենի փողոցներով փորձում էի գտնել այդ "քամին", որպեսզի այն փոխի իմ կյանքը, սակայն հանդիպելով տարբեր քամիների այդպես էլ չգտա այն: Այդ ժամանակ էլ հիշեցի իմ կողմից մոռացված մի երգ, այն էր 2 Pac-ի Changes-ը, որը լիովին համապատասխանում էր իմ հոգեվիճակին, ես ինչպես և Թուփաքը առավոտյան զարթնելով չէի տեսնում ոչ մի փոփոխություն այս կյանքում, բայց վստահ էի, որ հաջորդ առավոտ ամեն ինչ կփոխվի: 
Մոտ 2 տարի ես փնտրտուքների մեջ էի և այդ ընթացքում սկսեցի լսել բազմաթիվ այլ երգեր, իսկ մտքումս միայն մի բան էր պտտվում "ախր ես արդեն զզվեցի էս դեբիլ ռոմանտիկ վիճակներից", և կարծես հրաշք օրերից մի օր ես լսեցի Ne-Yo-ի So Sick երգը, որում ես գտա ինձ ծանոթ և հոգեհարազատ շաաատ բաներ, օրինակ այնպիսի բառեռ ինչպիսիք են "And I'm so sick of love songs, So tired of tears, So done with wishing you were still here ": Այս բառեռը և դասերը ստիպեցին ինձ մոռանալ իմ զգացմունքերը և կենտրոնանալ լռիվ ուրիշ ուղղությամբ: Այսպիսով ես ավարտեցի դպրոցը և բարեհաջող ընդունվեցի համալսարան:
Այստեղից էլ սկսեցին բոլոր խնդիրները, ես անցկացրաց անմոռանալի ամառվանից հետո և ցկցկալով FloRida-ի Available-ի տակ և հմայլվելով այն բառեռով, որ ես հիմա ազատ եմ ու դառնում եմ մեր օրերի Կազանովան, սկսեցի իմ ուսանողական կյանքը: Սակայն հենց առաջին ամիսը դարձավ ճակատագրական. ես էլի սիրահարվեցի: Ասում էի ինձ "ինչի համար, ինչի, ինչի նորից սենց բան եղավ ինձ հետ": Այդ մտքերը սկսեցին տանջել ինձ և վերջապես ես դարձա անհույս ռոմանտիկ և սկսեցի լսել հանգստացնող և դարդերը ավելի դարդացնող երգեր: Այս անգամ ես սկսեցի մտածել արդեն սիրո "բարձր" նպատակների մասին և սկսեցի լսել Rihanna-ի Te Amo-ն և ընկա լրիվ անհույս սիրահարված "էշ" վիճակների մեջ: 
Սակայն այս անգամ էլ հաշվի առնելով նախկին սխալներս էլի չհասա ոչնչի և վերադարձա Կազանովայի կարգավիճակին: Ասեմ որ ստացվում էր, սակայն մի պահ Կազանովայի և սիրահարված էշի միջև սկսեցի լսել նույն Rihanna-ի և Ne-Yo-ի Stupid in Love-ը, որը ինձ գցեց կասկածների և լոմկաների մեջ: Սակայն ես լինելով պրինցիպյալ մարդ, վերջապես հասա Կազանովայի level-ին : Մեկ տարի մոտավորապես ես մնացի այդ վիճակում, սակայն վերջերս մարտի 8-ի կապակցությամբ, սկսեցի գնահատել կնոջ դերը տղամարդու կյանքում և ինչպես ասում են "Տղամարդու հաջողության գրավականը, իր կողքին գտնվող կինն է" !!!!! 
Վերջապես գցել բռնելով այդ ուղղությամբ, ես հնարավոր է, որ սիրահարվեցի, սակայն դա դեռ հարց է !!!!!! 

среда, 4 января 2012 г.

Հայկական Պարկուրի և Ֆրիրանինգի ծագող աստղ` Տիգրան Զատիկյան (Video+Text)


Հայկական Պարկուրի և Ֆրիրանինգի պատմությունը այնքան էլ երկար չէ, այն սկսել է մոտ 2004-2005 թվականներն, առհասարակ պարկուրը հայաստանում հայտնի դարձավ "Յամակասիներ" (Ямакаси/Yamakasi) և "13-րդ թաղամասը" (13й Район/Banlieue 13) ֆիլմերից հետո: Իսկ Հայաստանում առաջին թիմը, որը սկսեց զբաղվել պարկուրով AF (Armenian FreeRunners) էր, նաև ստեղծվեց Ghost Tracers թիմը: Եվ ահա 2011 թվականը հայաստանյան պարկուրի համար դարձավ շատ հաջող, ստեղծվեց "Պարկուրի և Ֆրիրանի Ասոցիացիան" (APFA): Այսօր էլ ձեզ կներկայացնեմ հայկական պարկուրի նորեկներից մեկի` Տիգրան Զատիկյանի տեսահոլովակը:

вторник, 24 мая 2011 г.

Գլուխ-կախեցնող պատասխան կանացի ''Ինչու ծանոթանալ ?" հարցին 18+ :

    Այսօր կանդրադառնամ ինտերնետում կանանց հետ ծանոթանալիս նրանց կողմից ամենահաճախ տրնող հարցին (Ինչու ծանոթանալ?) և դրա տրամաբանական և  գլուխքանդիչ (Headfucking անող) պատասխանին: 
    Буквально մի քանի րոպե առաջ ընկերներիցս մեկը փորձելով кайфավատ լինել մի ռուս աղջկա վրա ''одноклассники.ру'' կայքի միջոցով, հարցրեց նրան "կարելի է քո հետ ծանոթանալ?", որին աղջիկը պատասխանեց "Իսկ ինչի համար", այսպիսի  
"խորիմաստ" հարցին ընկերս խնդրեց ինձ տալ extraordinary պատասխան: Буквально մի րոպեյվա ընթացքում ես հորինեցի մի պատճառաբանություն, որը գրելու համար ինձ ոքեշնչեց սոցիոլոգիայի այսօրվա քննությունը: Հիմա կներկայացնեմ խոսակցությունը`
  • привет, давай знакомится 
  • привет а зачем ?
Այս պահին հնչեց գլուխքանդիչ պատասխանը`

Потому что , Я здаровый мужик в рассвете сил , а ты здоровая (я так думаю) женшина 
полная эмоции , поэтому  наша связь неизбежна, так как есть гипотеза о том что люди 
смотря друг на друга могут обменяться не только взглядами , но и долгожданным 
страстным поцелуем , после которого может возникнуть половое облучение и которое 
может стать началом новой ЭРЫ сексуального развития человеческой деятельности !!!!!!! (Եթե գտնեք տառասխալներ ներեք ինձ անգրագիտությանս համար) :
Այցելեք իմ բլոգը, արտահայտեք ձեր կարծիքը !!!!!!! Միշտ ձեր Aram Zatikyan !!!!!!!


суббота, 26 февраля 2011 г.

Ոնց են սիրահարվում տղեքը !!!! 16+


Այսօր կխոսենք նրա մասին, թե ինչպես են սիրահարվում տղաները !!

Հայտնի է, որ տղաները սիրահարվում եմ ոտքերից, այսինքն այն աղջկան ում ուզում է ոտնատակ անել (այսինքն մեր լեզվով ասած քացու տակ քցել) տղան, իրականում սիրում է նրան, քանի որ ինչպես ասում են ռուսները “бьёт, значит любит” : Հետո ոտքերից այդ սերը բարձրանում է դեպի վերև մեզ բոլորիս հայտնի ….. վայրը, այդ ժամանակ տղան սկսում է զգալ, թե ինչ սեքսուալ է այդ աղջիկը և մտածում այն մասին, թե ինչպես “կպցնել” նրան !!!! Հաջորդ փուլը դա բուն սիրահարման փուլն է, այսինքն սերը հասնում է սրտին: Այդ ժամանակ տղան կորցնում է իրեն, ընկնելով սիրո գիրկը, այդ ժամանակ տղան չի հասկանում, թե ինչ է խոսում: Սրտից էլ մինչև կոկորդ անցումը տևում է մոտ 1 տարի , մեծամասնության մոտ սերը կանգնում բգին, այսինքն զույգը սկսում է գրեթե ամբողջ ժամանակ կռվել, ինչը 65% դեպքերում բերում է զույգերի բաժանմանը: Իսկ եթե սերը հասնում է գլխին, այսինքն տղան սկսում է գիտակցել այն, զույգը ամուսնանում է և տեղի է ունենում հայտնի “Happy End” ասվածը:

Այս է տղաների սիրահարվելու գործընթացը !!!!!!!!!!!

P.S. Հետո էլ կասեն աղջիկներն են բարդ ))))))        

суббота, 9 октября 2010 г.

Հալալա մեր հայ տղեքին, ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՓ ՏՈԻՐ !!!!!!!!!!!!!!!!!


Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց "Եվրո-2012"-ի ընտրական փուլում` սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի նկատմամբ: Խաղից առաջ ֆավորիտ էր համարվում Սլովակիան, սակայն Հայաստանը վստահ հաղթանակ տոնեց` զարմացնելով ֆուտբոլային Եվրոպային:
                Հալալա մեր հայ տղեքին, ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՓ ՏՈԻՐ !!!!!!!!!!!!!!!!!  
Այսպիսի բառերով մեր հավաքականի երկրփագուները երեկ երեկոյան տոնում էին մեր հավաքականի հաղթանակը Սլովակիայի ընտրանու նկատմամբ:
Ի դեպ, Սլովակիայի հավաքականը վերջին անգամ հյուրընկալվելիս ընտրական խաղերում պարտվել էր 2008թ. աշնանը:
Հիշեցնեմ նաև, որ մեր հավաքականը վերջին անգամ հաղթանակ էր տոնել 2007 թվականին "Եվրո-2008"-ի ընտրական փուլում սեփական հարկի տակ  1:0 հաշվով առավելության հասնելով Լեհաստանի նկատմամբ: